00:00:00

Կոնգրեսի 48 անդամներ հորդորում են նախագահ Թրամփին հանդիպել ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ

03:13, 14 օգոստոս 2018

Վաշինգտոն. Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հաղորդում է. Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի (Հանձնախումբ) ղեկավարությունը նախաձեռնել է մի նամակ, որը ստորագրվել է Կոնգրեսի 48 անդամների կողմից, այն ուղարկվել է նախագահ Թրամփին. նամակը հորդորում է նրան հանդիպել Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Միացյալ ազգերի կազմակեպության Գլխավոր Ասամբլեայի տարեկան ժողովի ընթացքում, որը տեղի կունենա սեպտեմբերին՝ Նյու Յորքում:
Նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականի հուլիսի 11-ի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Բելգիայում
«Նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև զրույցը, որը կընդգծի տնտեսական զարգացումը, անվտանգությունը և ժողովրդավարությունը, վճռական է մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության ամուր առանցքի համար» նշեց հայկական հարցերով համանախագահ՝ Ֆրենք Փալոն, կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի): Նախագահ Թրամփին ուղղված նամակում ասվում է.- «Հեղափոխությունից հետո իշխանության խաղաղ փոխանցումը հայ ժողովրդի կամքի հստակ ցուցանիշ է ունենալ ավելի արդար և ժողովրդավար երկիր: Երբ Հայաստանը փորձում է խթանել կառավարության թափանցիկությունը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և հզորացնել քաղաքացիական հասարակությունը, Միացյալ Նահանգների համար որոշիչ է կառավարական բոլոր մակարդակներում խորացնել կապերը տարածաշրջանային այս գործընկերոջ հետ»: Ի հավելումն, երկկողմանի նախաձեռնությունը նաև խնդրել է «բարձր մակարդակի զրույցների շարք [Նախագահի] քարտուղարների և Հայաստանում իրենց գործընկերների միջև, որոնցից շատերը վերջերս նշանակվել են որպես նորանշանակ կառավարության անդամներ»:
Այս ամիս, Հայստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնեց Վաշինգտոն և հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի, Սենատոր Քրիս Վան Հոլենի (դեմոկրատ, Մերիլենդ), Հայկական հարցերով Հանձնախմբի համանախագահների, կոնգրեսական Դեյվ Տրոթի (հանրապետական, Միչիգան), Ֆրենք Փալոն, կրտսերի, (դեմոկրատ, Նյու-Ջերսի) և Դեյվիդ Վալադեյոյի (հանրապետական, Քալիֆորնիա), Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարության գործընկերության նախագահ Պիտեր Ռոսկամի (հանրապետական, Իլինոյս) և փոխնախագահ Դեյվիդ Փրայսի (դեմոկրատ, Հյուսիսային Կարոլինա) և Կոնգրեսական Բրայան Մասթի (հանրապետական, Ֆլորիդա) հետ: Նա նաև Միջազգային խաղաղության համար Կարնեգի հիմնադրամում ելույթ ունեցավ գիտնականներից, դիվանագետներից և պետական պաշտոնյաներից կազմված հանդեսատեսի համար:
Անցած ամիս, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մասնակցել է Կրոնական ազատության հարցերին վերաբերող նախարարների անդրանիկ հանդիպմանը Վաշինգտոնում, որը հյուրընկալել էր ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Հայաստանի Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ճանապարհորդեց ԱՄՆ-ով՝ հյուրընկալելով համայնքային քննարկումներ Լոս Անջելեսի, Բոստոնի և Նյու Յորքի շրջանի քաղաքապետարաններում: «Ամերիկայի հայկական համագումարի անունից, կցանկանայի շնորհակալություն հայտնել Հանձնախմբի համանախագահներին և փոխնախագահներին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների հաստատապնդմանը: Մենք գնահատում ենք այս հարցում Հանձնախմբի առաջնորդությունը» ասեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Սեպտեմբերին Համագումարը անցկացնում է Ազգային շահերի քարոզչության կոնֆերանս, որը հիանալի հնարավորություն է ընձեռում ակտիվիստների համար, գալ Վաշինգտոն և օգնել ամրացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները և Հայաստանում ժողովրդավարական զարգացումները». ավելացրեց Արդունին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր