00:00:00

ԱՄՆ կինոակադեմիան հիմնել է «Օսկարի» նոր անվանակարգ

01:42, 10 օգոստոս 2018 Շոուբիզնես

ԱՄՆ Կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշել է «Օսկար» մրցանակ շնորհել «Լավագույն հանրաճանաչ ֆիլմ» -ի համար, նաև կրճատել մրցանակաբաշխության հեռուստատեսային տարբերակը մինչև երեք ժամ։   Այս մասին գրել է  Reuters-ը: Խորհրդի անդամները չեն հստակեցրել, թե ինչ  չափանիշներով են ընտրելու ֆիլմերը այդ անվանակարգի համար՝ հավելելով, որ այդ մասին կհայտարարեն ավելի ուշ։ Նամակում ասվում է, որ «Օսկարի» ավելի քիչ հայտնի անվանակարգերում մրցանակների հանձնումը չի ցուցադրվի հեռուստատեսությամբ, որպեսզի կրճատվի արարողության ցուցադրման եթերի ժամանակը։
91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2019 թվականի փետրվարի 23-ին Լոս Անջելեսում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր