00:00:00

Անջելինա Ջոլիի փաստաբանը հրաժարվում է պաշտպանել նրան

18:45, 05 օգոստոս 2018 Շոուբիզնես

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի զույգը նույն կերպ անկում ապրեց, ինչպես գրավել էր հազարավոր մարդկանց սրտերը: Հոլիվուդի երբեմնի ամենագեղեցիկ զույգի ամուսնական սկանդալը մինչ օրս չի հանդարտվում: Անջելինա Ջոլիի փաստաբանը որոշում է կայացրել հրաժարվել դերասանուհու պաշտպանությունից: Այդ մասին հայտնում է TMZ-ն: Ջոլիի նպատակը վեց երեխաների խնամակալությունն ամբողջովին իր վրա վերցնելն է, մինչդեռ դատարանը վճռել էր, որ հայրը եւս պետք է մասնակցություն ունենա երեխաների դաստիարակությանը: Փաստաբան 50-ամյա Լաուրա Վասսերը նշել է, որ Ջոլին չափազանց թունոտ է թե՛ իր խոսքերում եւ թե՛ կատարած քայլերում: Վասսերը համաշխարհային մի շարք աստղերի ապահարզանի գործով է զբաղվել, բայց այս դեպքը, կարծես, չափազանց բարդ է նրա համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ, չնայած կյանքի բավականին բարդ շրջափուլին, Ջոլին ներկայացել էր Լոնդոնում կայացած պաշտոնական միջոցառմանը: Նրա արիստոկրատ տեսքը ակտիվորեն քննարկվում էր համացանցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր