07:44:27

Ամերիկացի տղամարդն ավտոճանապարհին մենամարտի է դուրս եկել բիզոնի դեմ

20:08, 05 օգոստոս 2018 Տեսանյութեր

ԱՄՆ-ում ձերբակալել են տղամարդուն, ով Յելոուսթոունյան ազգային պարկում կատաղության է հասցրել բիզոնին: Օրեգոն նահանգի բնակիչ Ռայմոնդ Ռեյնկեն արգելոցի ճանապարհին տեսնելով կենդանուն՝ իրեն ցլամարտիկ է երեւակայել: Բիզոնը մի քանի անգամ հարձակվում է տղամարդու վրա, ով կարողանում է խուսափել բախումից: Միջադեպի արդյունքում կողմերից ոչ մեկը չի տուժել: Ականատեսները նկարահանել են «կորիդան», տեսանյութը տարածում է գտել եւ հետաքրքրել նաեւ ոստիկանությանը: Պարզվել է, որ դա ամերիկացու կողմից օրենքի առաջին խախտումը չի եղել: Որոշ ժամանակ առաջ նրան ձերբակալել են հանրային վայրում հարբած վիճակում խախտում կատարելու համար: «Տորեադորը» ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31