06:36:11

Մոցարտ լսելը նվազեցնում է երեխաների մոտ էպիլեպտիկ նոպաների հաճախականությունը. հետազոտություն

19:50, 05 օգոստոս 2018 Տեսանյութեր

Բոլոր ժամանակների ամենահանճարեղ կոմպոզիտորներից մեկի՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած երաժշտությունը լսելն օգնում է զգալի նվազեցնել երեխաների մոտ էպիլեպտիկ նոպաների հաճախականությունը: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Էդինբուրգի թագավորական հոսպիտալի գիտական թիմի վերջին հետազոտության ադյունքներին: Մասնագետները պարզել են, որ էպիլեպսիայով հիվանդ 2-18 տարեկան երեխաների ուղեղում Մոցարտի երաժշտությունը լսելու ժամանակ նկատվում է էպիլեպտիկ ակտիվության նվազում: Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 45 երեխա, որոնք 5 րոպե շարունակ լսել են Մոցարտի դասական երաժշտությունը: Այդ ընթացքում  մասնագետները չափել են նրանց ուղեղի էլեկտրական ակտիվությունը: Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ այս երաժշտությունը կարող է շատ արդյունավետ հակաէպիլեպտիկ թերապիա լինել այն երեխաների համար, որոնց պարագայում համապատասխան դեղորայքն այդքան էլ արդյունավետ չէ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31