00:00:00

1995-ին Արցախում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ «ես հող չեմ վերցրել եւ հող չեմ զիջելու». Արթուր Աղաբեկյան

16:00, 03 օգոստոս 2018

Ես հող չեմ վերցրել եւ հող չեմ զիջելու: Այս մասին, ըստ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի վկայության, դեռեւս 1995 թվականին Արցախում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս առնչությամբ Արթուր Աղաբեկյանը գրառում է արել Facebook-ի իր էջում որը ներկայացնում ենք ստորեւ. «1995թ. ամռանը Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել էր Արցախ: Պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում ցանկություն էր հայտնել հանդիպելու Պաշտպանական շրջանների 8 հրամանատարների եւ ՊԲ-ի հրամանատարի տեղակալների հետ: Պաշտպանության կազմակերպման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց Սեյրան Օհանյանին ՝ քարտեզի վրա ցույց տալ պաշտպանական գծից բանակային Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Ֆիզուլի-Ջեբրայիլ մերձճակատային ճանապարհի հեռավորությունը: Նա տվեց հանձնարարականներ, խոսեց հետագա ռազմական գործողությունների ժամանակ այդ մերձճակատային ճանապարհի կարեւորության մասին: Այնուհետեւ հանձնարարական տվեց, որ այդ ճանապարհը միշտ պետք է լինի վերանորոգված: Վերջում արեց մի կարեւոր հայտարարություն, որ կլսեք հազար բան հող հանձնելու վերաբերյալ, զիջումների եւ փոխզիջումների մասին: Ես հող չեմ վերցրել եւ հող չեմ զիջելու: Ցանկացած բանակցության արդյունքի այո կամ ոչ ասողը դուք եք՝ պետք է պատրաստվել պատերազմի: Հետո ցանկություն հայտնեց լինել պաշտպանական գծի հարավ-արեւելյան հատվածում, որտեղ հրամանատարը ես էի: Ես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Սամվել Բաբայանին, Լեոնարդ Պետրոսյանին, եւ եթե հիշողությունս չի դավաճանում նրանց հետ էր նաեւ Հրանտ Մաթեւոսյանը, դիմավորեցի Կարախանբեյլիի պաշտպանական հատվածում: Մանրամասն զեկուցեցի առաջնագծի իրադրության վերաբերյալ եւ ցույց տվեցի առաջնագիծը: Ապրիլյան պատերազմից հետո, Սերժ Սարգսյանի ցանկությամբ Ստեփանակերտում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ տեղի ունեցավ հանդիպում, որտեղ ներկա էր նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Ա. Ղուկասյանը: Ս. Սարգսյանը մանրամասն ներկայացրեց բանակցությունների ընթացքը եւ ցանկություն հայտնեց լսել բոլորի կարծիքը: Անկեղծ խոստովանեմ՝ միասնական կարծիք չձեւավորվեց: Բայց կարող եմ հավաստել, որ դոմինանտ տեսակետը պատերազմի պատրաստվելն էր: Այդ հանդիպման ընթացքում հրապարակվեց նաեւ տարածքային զիջումների վերաբերյալ Արցախում անցկացված սոցհարցումների արդյունքները՝ բնակչության 97 տոկոսը դեմ էր որեւէ զիջման: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս տեղի ունեցած իր ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Երբ ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, մենք կքննարկենք, ընդ որում, ոչ թե կառավարության մակարդակով այլ ազգովի» եւ վստահեցրեց, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության Արցախի հարցի լուծում չի լինելու: Էնպես որ, լինենք միասնական եւ պատրաստվենք հակահարձակման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր