Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։
Irakanum.am-ը ներկայացնում է Ավագ Ավանեսյանի կենսագրականը:
09.2009 05.2013 Հայ-ռուսական համալսարան` բակալավր
09.2013 05.2015 Հայ-ռուսական համալսարան` մագիստրոս
09.2015 06.2017 Հայ-ռուսական համալսարան` ասպիրանտ (Թեկնածուական թեզի պաշտպանությունը տեղի է ունեցել 2018թ. փետրվարի 20-ին)
09.2010 10.2010 Միավորված Ազգերի Կազմակերպություն, Պարենի Համաշխարհային ծրագիր՝ փորձնակ 06.2012 10.2012 ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ` փորձնակ
11.03.2013 10.09.2014 ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
11.09.2014 15.07.2015 ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ
16.07.2015 11.03.2016 ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝ մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության խորհրդատու
12.03.2016 10.03.2017 ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝ մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետի տեղակալ
11.03.2017 ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն՝ մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետ: