00:00:00

Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը դատարան կներկայացվի վաղը

00:27, 31 հուլիս 2018

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վաղը Վերաքննիչ դատարան են ներկայացնելու երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ բողոքը։ Այս մասին ասել է Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը: Վերջինս չի մանրամասնել, թե ինչ հիմքեր են ներկայացնելու վերաքննիչ բողոքում: Օրբելյանի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ այս շաբաթվա ընթացքում Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանավորման դեմ բողոքը քննելու վերաբերյալ որոշում կկայացնի: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ որոշումը  երեք օր առաջ կայացրեց Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը: Տասը տարի Հայաստանը ղեկավարած Քոչարյանը չի ընդունում և քաղաքական հալածանք է որակում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ երկրորդ նախագահը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տապալել է սահմանադրական կարգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր