00:00:00

ՔԿՎ պետը հորդորում է դատապարտյալների հարազատներին կոռուպցիոն գործարքի չգնալ ՔԿՀ աշխատակիցների հետ

23:41, 30 հուլիս 2018

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանն այսօր՝ հուլիսի 30-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանին: ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Արտյոմ Մխոյանն իր խոսքում նշել է. «Հանրապետությունում ստեղծված իրավիճակում ղեկավարության կողմից առաջ քաշված պահանջները լոկ խոսքեր չեն, եւ բոլորս միասին պետք է լծվենք դրանց իրականացման գործին… Հույս ունեմ, որ հիմնարկի անձնակազմը, նոր ղեկավարի շուրջ համախմբված, կարճ ժամանակահատվածում կբարեփոխի, կբարելավի հիմնարկի աշխատանքների որակը, արդյունավետությունը: Այցի ընթացքում Մխոյանն անհատական հանդիպումներ է ունեցել մի քանի դատապարտյալների հետ: Այնուհետեւ նա հանդիպել է կալանավորված անձանց եւ դատապարտյալներին տեսակցության եկած հարազատներին՝ վերջիններիս հորդորելով ոչ մի դեպքում չգնալ կոռուպցիոն գործարքի թե՛ իրենց ազատազրկված հարազատների, թե՛ ծառայողների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր