00:00:00

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով. Իտալիայի նախագահ

23:03, 30 հուլիս 2018

Իտալիան կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Երեւանում հայտարարել է Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան: Նրա խոսքով՝ Իտալիան, լինելով ԵԱՀԿ-ում նախագահող, կաջակցի հակամարտության կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա: «Անհրաժեշտ է խաղաղություն ապահովել: Մենք ամեն ինչ կանենք, որ խաղաղ բանակցությունները վերսկսվեն: Կարգավորման կարելի է հասնել միայն քաղաքական ճանապարհով, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկարաժամկետ ու բոլորի համար ընդունելի խաղաղության համար եւ միջազգային իրավունքի դրույթների հիման վրա»,- նշել է Իտալիայի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր