00:00:00

ՀՀԿ-ն քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշում չունի

18:38, 30 հուլիս 2018

ՀՀԿ-ում դեռեւս չեն որոշել մասնակցելու են արդյո՞ք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը։ «Մենք դեռ այդ հարցը չենք քննարկել, երբ, որ քննարկենք կասենք»,- ասաց Թադեւոսյանը։ Վերջինս չցանկացավ մեկնաբանել ՔՊ-ի՝ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ հարցը։ Թադեւոսյանը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել կուսակցության մամլո ծառայությանը։ Ռուբեն Թադեւոսյանից հետաքրքրվեցինք, թե երբ է ՀՀԿ-ն հրավիրելու խորհդի նիստ, որի ժամանակ էլ կայացվելու է որոշումը։ «Երբ, որ անհրաժեշտություն լինի մենք այդ ժամանակ էլ կհրավիրենք խորհդի նիստ՝ կանոնադրության համաձայն»,- ի պատասխան ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատուն։ Հավելենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀԿ-ն ունի ներքին որոշում չմասնակցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր