00:00:00

Նոր քրեական գործ ՇՊՀ-ում՝ պաշտոնեկան կեղծիք կատարելու փաստով

17:58, 30 հուլիս 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Շիրակի պետական համալսարանի աշխատակիցներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերով դեռեւս հունիսի 13-ին հարուցված քրեական գործի շրջանակներում նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Այս ամենով պայմանավորված հարուցվել է նոր քրեական գործ։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով  քրեական գործ է հարուցվել պաշտոնեկան կեղծիք կատարելու փաստի առթիվ։ Սույն տեղեկատվությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեցին նաեւ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Լրատվականից մեզ փոխանցեցին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շիրակի պետական համալսարանին վերաբերող հրապարակված հայտարարությունների հիման վրա հարուցվել էր  քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր