00:00:00

Բժիշկները վիրահատել են մոր արգանդում գտնվող պտղին

03:15, 29 հուլիս 2018

ՌԴ Եկատերինբուրգի նյարդավիրաբույժները բացառիկ վիրահատություն են իրականացրել։ Նրանք փրկել են դեռ չծված երեխայի գլխուղեղը։ Ռուսաստանում սա առաջին նման վիրահատությունն է, ողջ աշխարհում՝ երկրորդը։ Հղիության 22-րդ շաբաթում կնոջը տեղեկացրել են, որ երեխան կենտրոնական նյարդային համակարգի մի շարք խնդիրներ ունի, որոնցից մեկը՝ հիդրոցեֆալիա։ Սա նշանակում էր, որ երեխան հաշմանդամ է լինելու։ Սակայն կինը հղիության ընդհատման մասին լսել անգամ չէր ցանկանում։ Բժիշկները ֆանտաստիկ առաջարկ են արել՝ վիրահատել պտղին հենց արգանդում։ Կինը վստահել է, վիրահատությունը մեկ ժամ է տեւել։ Սա Ռուսաստանում իրականացված առաջին նմանատիպ վիրահատությունն է։ Բժիշկները հուսով են, որ փոքրիկն արդյունքում կծնվի նորմալ, առանց որեւէ խնդիրների։ Այժմ կինն իրեն լավ է զգում, անհամբեր սպասում է որդու լույս աշխարհ գալուն։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր