00:00:00

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ են ասում՝ Ռ. Քոչարյանը բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ

20:10, 28 հուլիս 2018

Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այն հարցին թե պե՞տք է «մարտի 1»-ի գործում ներգրավվի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Երբ ես խոսում եմ հաշվեհարդարի մասին, ես նաեւ նկատի ունեի այն ակնհայտ հանգամանքը, որ գործը, չգիտես ինչու, կենտրոնացել է Ռոբերտ Քոչարյանի վրա՝ կեղծ մեղադրանքներով: Դրվել է հստակ նպատակ՝ հասնելու նրա կալանավորմանը: Դուք մտածում եք, որ հիմա մարտի 1-ի գո՞րծն են բացահայտում, բացարձակապես: Ուղիղ հետապնդում է իրականացվում: Չեմ կասկածում, որ այս ճանապարհը տանում է դեպի ոչ մի տեղ: Այն խնդիրը, որը դրված կարող է լինել՝ բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները, չկա, դրված չէ»: Նա ընդգծեց, որ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մենակ Միքայել Հարությունյանի ու Յուրի Խաչատուրովի հետ ինչ-որ բան է արել. «Մի հարց տամ, մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են՝ դե, Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրությունը խախտել է, բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ: Էդ ո՞վ էր պաշտպանության փոխնախարարներին ներքաշում, էդ ո՞վ էր կիսառազմականացված ԵԿՄ-ին ներքաշում: Իսկ հիմա էդ մարդիկ ո՞ւր են: Ոչ մեկը չկա, ոչ մեկը մեղավոր չէ, արագ-արագ կալանավորում են Ռոբերտ Քոչարյանին, որ նայենք, ուրախանա՞նք»: Վիկտոր Սողոմոնյանը կարծում է, որ  մեղքը բարդելու համար Քոչարյանը լավ թիրախ է եւ նրանք, ովքեր կարող են համարվել մեղսակից, 10 տարիներին մեղքը բարդել են մի տեղ, ստեղծել են հանրության մոտ ակնկալիք, որ նա պատասխանատու է: «Սա անհեթեթություն է: Հանրությանը սպասվում են հետաքրքիր բացահայտումներ: Ես վստահ եմ, որ հանրության մի մասը հասկանալու է, որ 10 տարի իրեն մոլորեցրել են: Հասարակության մի հատվածին դարձրել են պրիմիտիվ պրոպագանդայի զոհ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր