Այն ինչ արեցին բժիշկի շորեր հագածները երբեք չեմ մոռանա. նրանք արագ ցույց տվեցին հիվանդանոցից ինձ դուրս հանելու անվնաս ճանապարհները և ուղեկցեցին մինչև ոստիկանների մեքենա...
Վստահ եմ, որ երեկվա ի պաշտպանություն Մինասյանի բողոքի ակցիայի մեջ էին նաև իմ պատմած խալաթավորները ու ամպագորգոռ արդարություն էին պահանջում։ Ես էլ եմ միանում արդարություն պահանջողներին ու ուզում եմ մեղավորները պատժվեն, պետական միջոցները մսխողները պատժվեն։
Հ.Գ. Ֆարմանյանին ու «ի պաշտպանություն» հանդես եկողներին մի մեղադրեք, պարտքերն են տալիս, ուղղակի մեկ առ մեկ ճանաչեք։
Բայց էս ամենից դուրս գալու համար մի ճամփա կա՝ սիրեք իրար ու դրա մասին արտահայտվեք. ես չեմ հոգնում ու մեկ անգամ ևս ասում եմ՝
սիրում եմ բոլորիդ ❤️❤️❤️