00:00:00

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բողոքի ակցիան ավարտվեց. Վաղն առավոտյան քայլերթով կգնան նախարարություն

01:39, 28 հուլիս 2018

Եթե առողջապահության նախարարը ընդառաջ չի գնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի բուժաշխատողների բողոքին, ապա մենք վաղը՝ հուլիսի 28-ին ժամը 10։00–ին ԲԿ–ից քայլերթ կանենք դեպի կառավարություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ: «Հնարավոր է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի չներկայանալու պատճառը նույն առողջական խնդիրն է, որը նա որպես պատճառ բերել է բանակից խուսափելու համար։ Պարզվում է՝ ձեր ստուգողը ինքն  էլ ստուգման կարիք ունի»,–հայտարարեց Ֆարմանյանը։ Պատգամավորի խոսքով՝ ժամանակն է արձանագրել, որ առողջապահության նախարարը ցանկություն չունի լսելու եւ հանդիպելու բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետ. «Ես առաջարկում եմ մեր գործողությունների հետեւյալ ծրագիր՝ առողջապահության նախարարը բավարար ժամանակ ունի հասկանալու խնդրի բոլոր հանգամանքները եւ հանդես գալու իրավիճակի խաղաղ հանգուցալուծման նախաձեռնությամբ, քանի դեռ դա չի եղել, մեր կոչն է բուժհանրության ձայնը միացնել ընդդեմ առողջապահության նախարարի կամայականությունների։ Ուստի բոլորով վաղը՝ ժամը 10։00–ին հավաքվում ենք այստեղ, բոլորս քայլով կգնանք նախարարի մոտ արտահայտելու մեր բողոքը եւ կառավարության ուշադրությունը այս խնդրի վրա հրավիրելու, ինչպես նաեւ ցույց տալու, որ բժիշկը հանցագործ չէ, նա բուժում է մարդուն»։ Հիշեցնենք, որ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել, որ մասնակիցները բողոքում են ԲԿ տնօրենի պաշտոնից Արա Մինասյանին ազատելու դեմ: Ակցիային են միացել ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը: Նշենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ անձնակազմը Change.org կայքում  ստորագրահավաք – արշավ է սկսել «Փրկենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը նախարարի կամայականություններից» վերնագրով: «Համոզված ենք, որ պարոն Մինասյանի դեմ սկսված քաղաքական արշավը լուրջ հարված է հասցնելու բժշկական կենտրոնին: Սթափության կոչ ենք անում նախարար Արսեն Թորոսյանին՝ հորդորելով զերծ պահել համակարգը հնարավոր ցնցումներից, եւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պարոն Մինասյանին: Հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ առողջապահության նախարարությունն ու անձամբ նախարարը»,-ասված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր