00:00:00

Տեղի է ունեցել ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

23:16, 27 հուլիս 2018

Հուլիսի 27-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների ու կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա սկսվեց հանդիսությունը: Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 77 ուսանողներ, ոստիկանության բարձրաստիճան սպաների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայությամբ ստացել են դիպլոմներն ու կրծքանշանները: Շնորհավորական խոսք է ասել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Հրապարակվեց շրջանավարտներին սպայական առաջին ուսադիրներ շնորհելու և ծառայության վայրերում նշանակումներ կատարելու մասին ոստիկանության պետի հրամանը:
Հանդիսավոր արարողությունից հետո ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու տեղակալ Հովհաննես Քոչարյանը, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության հետ շրջել են տարածքում, եղել քոլեջում, որտեղ այդ պահին անցկացվում էր ավարտական պետական քննություն:
Ոստիկանության պետը հաջողություն են մաղթել քննություն հանձնողներին, որոնք շուտով անցնելու են ծառայության` օրենքին և ժողովրդին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր