00:00:00

Նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային

17:57, 27 հուլիս 2018

Հուլիսի 27-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային նվիրված մեկ նամականիշ: Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Նամականիշի վրա ներկայացված է 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիս քաղաքը՝ լուսանկարված բարձունքից: Նամականիշի վրա նաև տեղադրված է «Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» լոգոտիպը, որտեղ ներառված են Գորիսի պատմամշակութային ժառանգությունից հատվածներ, ինչպիսիք են քարանձավները, Գորիսի կարմիր տանիքները, կամարաձև պատուհանները:
Պատկերված է նաև ԱՊՀ լոգոտիպը և զանգակ, որը խորհրդանշում է Գորիսի մշակութային մայրաքաղաք հռչակելու գաղափարը և հանդիսանում է Գորիս քաղաքի մուտքը խորհրդանշող հուշարձանի կարևոր մասերից մեկը:
Փոստային նամականիշն ունի 330 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 30.000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր