00:00:00

Քոչարյանը եկավ դատարան. կալանքի միջնորդության քննությանը շարունակվում է

15:53, 27 հուլիս 2018

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 27-ին, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է դատարանից, որ Քոչարյանն արդեն եկել է, քանի որ տարածքում են 2-րդ նախագահին ուղեկցող մեքենաները: Քննիչն ու դատախազը միջնորդությունը դատարան էին ներկայացրել նախօրեին երեկոյան, սակայն, Ռոբերտ Քոչարյանի ներկա չլինելու հիմքով նիստը հետաձգվել էր մինչեւ այսօր ժամը 11:00-ն: Ըստ պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանը պատշաճ չէր ծանուցվել, այդ պատճառով նիստին չի ներկայացել: Պաշտպանների պնդմամբ, Քոչարյանը չի խուսափում եւ կներկայանա դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր