00:00:00

Գործարարը ահազանգում է՝ կատարվում են ապօրինություններ․ բաց նամակ վարչապետին

19:27, 23 հուլիս 2018

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գրանդ Բլեք Սթոուն» ՍՊԸ ընկերության տնօրեն Վ․ Մինասյանից Ք․ Երեւան, Ծարավ Աղբյուր 11/3 Դիմում Մեծարգո վարչապետ, Ձեզ ենք ներկայացնում հերթական բիզնես գործունեությունը խոչընդոտելու եւ այնուհետև բիզնեսը խլելու դեպքը։ Եվ այսպես, 2014 թվականին հիմնել եմ «Գրանդ Բլեք Սթոուն» ՍՊԸ ընկերությունը, որը պետք է զբաղվեր հանքարդյունաբերությամբ,  եւ թափոնների մշակմամբ ու  արտահանմամբ։ 2014-ին դիմել եմ Արագածոտնի մարզի Արագածավանի  համայնքապետարան, խնդրելով ինձ տրամադրել դեռ խորհրդային տարիներից համայնքի դաշտավայրերում կուտակված պեռլիտի լցակույտերը, որոնց մեջ կային նաեւ օպսիդյան լցակույտեր։ Համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը վարչական շրջանը մաքրելու լցակույտերից։ Կնքվել է հանձման եւ ընդունման պայմանագիր, եւ կազմակերպությունն անցել է բնականոն աշխատանքի։  Այնուհետեւ, երբ ստեղծվել է շուկա, Չինաստանի հանրապետությունում  կազմակերպությունը դիմել է նաեւ համայնքի ղեկավարին, խնդրելով  տրամադրել հողատարածքի համապատասխան որոշումներ, համաձայնություններ  համապատասխան վայրում ուսումնասիրություններ կատարելու եւ պաշարներ հաշվարկելու համար։ Ստանալով համայնքից համապատասխան փաստաթղթերը, դիմել ենք էներգետիկայի եւ բնական  պաշարների նախարարություն, խնդրելով թույլատրել նշված տարածքում կատարել ուսումնասիրություններ։ Նշված տարածքում կազմակերպությունը ծախսել է շուրջ 50.000 ԱՄՆ դոլար։ Էներգետիկայի եւ բնական պաշարների   նախարարությունում նշված կազմակերպությունը չուներ հովանավորներ։  Պետական եւ ուժային կառույցներից պարբերաբար ստանում ենք  անհիմն մերժումներ, իսկ բանավոր խոսքով նախարարության աշխատակիցները շեշտում էին, որ առանց «վերեւների» հնարավոր չէ լիցենզիա ստանալ։ Որոշ ժամանակ անց հայտնի է դառնում, որ  «վերեւ» ասվածը Դուրյան Մարատն է, ով Արագածոտնի մարզային քննչականի պետն էր։ Վերջինս իր կապերով նշված տարածք է գործուղում  հանրահայտ «Գրին Առի» Գրիշին, նույն ինքը՝ Հարությունյան Գրիշին, սակայն այս անգամ այլ կազմակերպության անվան տակ՝ «Արթ Վան» ՍՊԸ։  Նույն կորիդինատներով, նույն ձեւակերպումներով այդ ընկերությունը ստանում է լիցենզիա, եւ շահագործում տարածքը։ Այսպիսով ստացվում է, որ կազմակերպությունը ստեղծում է բիզնես միջավայր այլ երկրում, կատարում 7.000 ԱՄՆ դոլար, իսկ Հարությունյան Գրիշը  Դուրյան Մարատի միջոցով ստանում է բիզնեսը, իսկ ինձ եւ իմ կազմակերպությունը ստեղծում են մեծ քրեական գործ, որը քննվում է արդեն երեք տարի, եւ այժմ գտնվում է դատարանում։ Նշեմ, որ այդ գործը իսկզբանե եղել է շինծու, եւ չի համապատասխանում իրականությանը։ Այս կերպ  նրանք խլեցին բիզնեսը եւ ՊԵԿ-ի միջոցով արգելանքներ դրեցին, որպեսզի իմ ապրանքը երկրից դուրս չգա։ Իմ բազմաթիվ դիմում- բողոքների հիման վրա, 2017 թվականին Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք ստեղծվեց ընդերքի թափոնների մասին օրենք, ինչպես նաեւ լցակույտերի մասին օրենք, որ փորձեն նման կերպ խոչընդոտեն։  Սակայն նրանք մի բան չէին հաշվարկել, իմ պայմանագիրը կնքվել է 2014-2015 թթ ընթացքում, իսկ օրենքը ընդունվել է 2017-ին։ Սակայն այս հանգամանքն էլ հաշվի չառնելով, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը անհիմն  եւ ոչ իրավաչափ գրություններ էր տրամադրում ինձ։ Պատճառն այն է, որ այդ ժամանակվա նախարարը՝ Լեւոն Յոլյանը, ով ներկայումս Վերահսկիչ պալատի նախագահն է, հանդիսանում է Դուրյան Մարատի աները։ ՊԵԿ-ն այժմ էլ կատարում է բիզնես գործունեությունը խոչընդոտելու գործընթաց։ ՀՀ-ում դեռ շարունակվում է ՊԵԿ-ի կողմից կատարվող անօրինականությունները։ ՊԵԿ-ը իր վրա է ստանձնել դատական ակտերի վերստուգող ֆունկցիա։ Դիմելով Ձեզ մեծարգո վարչապետ ակնկալում ենք Ձեր աջակցությունը տեղի ունեցող անօրինակությունները բացառելու եւ բիզնես միջավայրը բարելավելու եւ հավասար պայմաններ ստեղծելու համար։ «Գրանդ Բլեք Սթոուն» ՍՊԸ ընկերության տնօրեն Վ․ Մինասյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր