- համակարգի Հիմնադրամի գործադիր վարչության գործունեությունը և կապը Հիմնա- դրամի տեղական մարմինների հետ,
- ծրագրերի իրականացման, ֆինանսական խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին և տեղական կառույցներին,
- համակարգի Հիմնադրամի գործունեության ծրագրի, տարեկան հաշվետվության, տարեկան բյուջեի և դրա կատարման հաշվետվության նախապատրաստումը, ներկայացնի այդ փաստաթղթերը հոգաբարձուներին,
- ապահովի Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը, հանրության տեղեկացվածությունը հիմնադրամի մասին,
- համակարգի Հիմնադրամի գործունեության մոնիտորինգը և գնահատումը,
- ապահովի Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության իրականացումը,
- կատարի և վերահսկի որոշ գնումներ,
- ապահովի հոգաբարձուների խորհրդի և դրա նախագահության նիստերի կազմակերպումն ու անցկացումը, այդ թվում` ապահովի հոգաբարձուների խորհրդի անդամներին տեղեկատվական նյութերով, որոշումների նախագծերով և վարի նիստերի արձանագրությունները,
- ապահովի Հիմնադրամի մասնակցային գործունեությունը` ստեղծելով և պահպանելով հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառա- վարման մարմինների, հոգաբարձուների խորհրդի անդամների և տեղական մարմինների հետ,
- համագործակցի և համակարգի համատեղ ծրագրեր այլ հիմնադրամների, նվիրատու կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների հետ,
- կատարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, դրա նախագահության և նախագահի հանձնարարականները:
- մագիստրոսի կամ դրան համարժեք կոչում տնտեսագիտության, հասարակական կամ գործարար կառավարման, միջազգային հարաբերությունների կամ հիմնադրամի գործունե- ությանն առնչվող այլ բնագավառում,
- միջազգային, արտասահմանյան կամ մասնավոր աղբյուրներից ֆինանսավորվող՝ զարգացման կամ շինարարության ոլորտի ծրագրերի իրականացման կամ միջազգային կազմակերպություններում կամ հարակից այլ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ (որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում),
- կառավարման ակնհայտ ունակություններ, անձնակազմի ղեկավարման և թիմի կառուցման փորձ,
- արդյունավետ կապերի հաստատման և պահպանման ունակություն մի շարք կողմերի, ներառյալ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿների, գործարար և միջազգային շրջանակների հետ,
- ճկունություն, պատասխանատու վերաբերմունք և նվազագույն վերահսկմամբ աշխատելու ունակություն,
- հայերեն և անգլերեն լեզուներով բանավոր և գրավոր ազատ հաղորդակցման ունակություն. այլ լեզուների իմացությունն առավելություն է,
- համակարգչային ունակություններ (MS Office, Ինտերնետ):
- ուղեկցող նամակ (առավելագույնը` 2 էջ), որտեղ նկարագրվում է, թե ինչպես է դիմողը պատկերացնում պաշտոնի բարդությունը (մարտահրավերները), և ինչպես են դիմողի փորձն ու կրթությունը թույլ տալիս հաղթահարել այդ բարդությունը (մարտահրավերները),
- ինքնակենսագրություն, որը բացահայտում է դիմողի որակավորումը և փորձը,
- անձնագրի պատճեն,
- աշխատանքային գրքույկից քաղվածք (Հայաատանի Հանրապետության քաղաքացիների համար),
- բարձրագույն (հետբուհական) կրթության մասին փաստաթղթերի (վկայագիր և ներդիր)՝ սահմանված կարգով վավերացված պատճեններ,
- երեք երաշխավորագրեր (նախընտրելի է մասնագիտական)
- մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող փաստաթղթեր (հոդվածներ և այլն):