00:00:00

Մերձավան եւ Էջմիածին համայնքների ուղեւորներն այսուհետ կերթեւեկեն նոր տրանսպորտային միջոցներով

17:00, 23 հուլիս 2018

Երեւանից դեպի Մերձավան եւ Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։ Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։ Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների հետ մանրամասն ուսումնասիրեց ներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական հնարավորությունները, ուղեւորների սպասարկման հարմարավետությունը եւ այլն։ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նոր տրանսպորտային միջոցները, անշուշտ, ուղեւորափոխադրումների նոր որակ կապահովեն այն համայնքների բնակիչների համար, որոնց սպասարկումը կիրականացնեն։ Ներկայացված տրանսպորտային միջոցներից 14-ն առաջիկայում կհամալրեն Երեւան-Մերձավան թիվ 205 երթուղին՝ սպասարկելով Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան եւ Թաիրով համայնքների բնակիչներին։ Դրանցից 9-ը կսպասարկեն Երեւան-Էջմիածին երթուղին։ Իսկ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երեւան քաղաքի հետ։ Նշենք, որ  նախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երեւան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի եւ վատ սպասարկման վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր