00:00:00

Գեղարքունիքի մարզպետի պատկառելի ունեցվածքը. մարզպետների հայտարարագրերը

22:33, 22 հուլիս 2018

Հայաստանի նոր իշխանության ներկայացուցիչները շարունակում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի եւ եկամուտների մասին տվյալներ: Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներում ներկայացրել էր մի շարք մարզպետների գույքի եւ եկամուտների մասին տվյալներ, որոնք մարզերի ղեկավարները ներկայացրել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք, հողամաս: Մարզպետը ունի մեկ շարժական գույք՝ MERCEDES-BENZ E 350 4 MATIC: Պաշտոնը ստանձնելու պահին Կարեն Համբարձումյանի դրամական միջոցները կազմել են երեք միլիոն ՀՀ դրամ, եւ հազար ԱՄՆ դոլար: Համբարձումյանը նաեւ բաժնեմասից ստացված եկամուտ է հայտարագրել՝ հինգ միլիոն դրամ, սակայն նշված չէ, թե ինչ բաժնեմասից է այն գոյացել:Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզպետի դրամական միջոցները կազմում են 1,620,000.00, որը նա ստացել է աշխատավարձից: Ի տարբերություն Սյունիքի մարզպետի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ունեցվածքը քիչ է: Պաշտոնը ստանձնելու պահին Սարգսյանը ունեցել է 700,000.00 ՀՀ դրամ եւ 80,000.00 ռուսական ռուբլի: Գարիկ Սարգսյանը շարժական գույք չի հայտարագրել, իսկ որպես անշարժ գույք բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր տունը՝ անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը: Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ Գարիկ Սարգսյանի դրական միջոցները կազմել են 980,000.00, որը գոյացել է աշխատավարձից: Բավականին պատկառելի ունեցվածքի տեր է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզպետն ունի երկու բնակարան եւ ութ հողամաս: Եթե Արարատի մարզպետը որեւէ շարժական գույքի չունի, ապա Սաղաթելյանը հայտարարագրել է երեքը: Նրան են պատկանում JEEP GRAND CHEROKEE 4.0 I LIMITED, JEEP GRAND CHEROKEE 4.0 I LAREDO,եւ  RANGE ROVER SPORT 5.0 ավտոմեքենաները: Արժեթղթեր բաժնում նշված է, որ մարզպետն ունի բաժնեմասից ստացված եկամուտ, որը կազմում է 50000.00 ԱՄՆ դոլար: Սաղաթելյանը նաեւ փոխառություններ ունի տված, որից ստացված եկամուտը դարձյալ կազմում է 50000.00 ԱՄՆ դոլար:  Դրամական միջոցներ բաժնում նշված է, որ Գեղարքունիքի մարզպետն ունի 18,500,000.00 դրամ, 45,000.00 ԱՄՆ դոլար եւ 15,000.00: Ընդհանուր առմամբ Իշխան Սաղաթելյանի դրամական միջոցները կազմում են՝ 1,262,003.00 դրամ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր