00:00:00

Հաշմանդամությունը չպետք է հանդիսանա քաղաքական շահարկումների թեմա

21:20, 20 հուլիս 2018

 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան Սերգո Օհանջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ես այն խորին համոզմանն եմ, որ եթե մարդ, ինչ-որ տեղ վրիպում է, կամ ինչ-որ տեղ սխալվում է, պետք է սովորեցնել և ուղղել, այլ ոչ թե ամեն մի վրիպակ դարձնել վիրավորանքի, առավել ևս՝ քաղաքական շահարկումների առարկա և սուրբ ձևանալով խնդիրները թողնել չլուծված: Հաշմանդամությունը չպետք է հանդիսանա քաղաքական շահարկումների ու առանձին անձանց համար քաղաքականության մեջ դիվիդենտներ ձեռք բերելու թեմա: Արփինե Հովհաննիսյանը վրիպակի համար ներողություն է խնդրել (նամանավանդ, որ ակնհայտ է, որ նա հրապարակային նման արտահայտություն անել չի ցանկացել), հիմա մեր հերթն է լինել հանդուրժող և ստեղծել հանդուրժող հասարակություն բոլորի համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր