00:00:00

Նվագախմբի կեսը շփոթմունքի մեջ էր. ի՞նչ է կատարվում Օպերային թատրոնում

20:59, 20 հուլիս 2018

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի  Կոնստանին Օրբելյանը (մաեստրո Կոնստանտին Օրբելյանի զարմիկը) թատրոնի աշխատակիցների շրջանում ստորագրահավաք է սկսել, որով փորձ է կատարում ցույց տալ, որ աշխատակիցները ցանկանում են, որ տնօրենի պաշտոնում ինքը շարունակի պաշտոնավարել: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի Սինֆոնիկ նվագախմբի արտիստ Շմավոն Գրիգորյանը: «Ես ինքս չեմ մասնակցել այդ գործընթացին, բայց առավոտյան իջա  պարապելու, ժողով էին կազմակերպել, թե ով է ցանկանում, որ Օրբելյանը մնա թատրոնում ստորագրահավաք էին անում, հետո հայտարարեցին, որ բարձրացեք հոնորարները ստացեք հյուրախաղերի, ու ոնց հասկացա, որ եւ հոնորարը ստանալու թուղթն էին տվել, եւ Օրբելյանի: Նվագախմբի կեսը շփոթմունքի մեջ էր, չէր հասկանում ինչի տակ էր ստորագրում»,- ասաց Շմավոն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մեծ մասը ստորագրել են ներկայացված փաստաթղթերի տակ: Ըստ նրա վախի մթնոլորտ է այնտեղ: Հարցին, թե  փորձել ե՞ք պարզաբանում ստանալ Կ. Օրբելյանից, թատրոնի աշխատակիցն ասաց, թե տեղեկություններ չունի: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից մեզ պարզաբանում ստանալ չհաջողվեց: ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բարձրացված բոլոր հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են և հարցերը կստանան իրենց լուծումը՝ աշխատանքային քննարկումների արդյունքում : Հիշեցնենք, որ ավելի վաղ Irakanum.am-ը գրել էր, որ Օրբելյանի նշանակումն այդ պաշտոնում անօրինական է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր