00:00:00

«Սանիթեք»-ը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի. հայտարարություն

19:08, 20 հուլիս 2018

«Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի, ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է: Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը: Հարկ ենք համարում անդրադառանալ նաեւ վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում եւ չի իրականացում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որևէ ներքաղաքական գործընթացի, ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է: «Սանիթեք» ընկերությունը եւս մեկ անգամ հայցում է քաղաքացիների եւ քաղաքի հյուրերի  ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Ընկերությունը անում է ամեն հնարավորը՝ իրավիճակը կարգավորելու համար: «Սանիթեքը», Երեւանի բոլոր վարչական շրջանների ակտիվ աջակցությամբ, փորձում է հնարավորինս շուտ վերադառնալ աղբահանության բնականոն գործընթացին, ինչի հետեւանքով իրավիճակը սկսել է արդեն նկատելիորեն կարգավորվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր