00:00:00

Հայաստանի համաչափ զարգացումը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. Սուրեն Պապիկյան

18:38, 20 հուլիս 2018

  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։ Նախարարը շնորհավորել է ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված նոր անդամներին և նշել, որ խիստ կարևորում է հասարակական խուրհրդի հետ հորիզոնական համագործակցության մշակույթը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա հանդիպումը կդառնա հետագա արդյունավետ և գործնական համագործակցության հիմնասյունը։ Ներկայացնելով նախարարություն –հասարակական խորհուրդ փոխգործակցության հեռանկարները՝ նախարարն ասել է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է համայնքների հողի և գույքի օտարման միասնական առցանց տեղեկատվական հարթակի ու համայնքների անձնագրերի կազմման գործընթաց և այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում հասարակական խորհրդի ակտիվ մասնագիտական մասնակցությունն ու օժանդակությունը»։ Հասարակական խորհրդի անդամները նախ շնորհակալություն են հայտնել խորհրդի կազմում ընդգրկվելու հնարավորության համար, ապա նկատել, որ արդյունավետ համագործակցության համար նախարարության կողմից ստեղծված են  անհրաժեշտ բոլոր պայմանները։ Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները նախարարին տեղեկացրել են իրենց կողմից ներկայացվող հասարակական կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակների ու գործառույթների մասին և առաջարկություններ ներկայացրել ոլորտին առնչվող իրավական ակտերի մշակման գործընթացում խորհրդի մասնակցության խորացման, համայնքներում ընտրությունների համամասնական ընտրակարգով անցկացման, համայնքներում մասնակցային ժողովրդավարության խրախուսման, ՏԻՄ-երում կանանց մասնակցության բարձրացման, համայքներում էկոհամակարգի և կայուն կառավարման մոդելների ներդրման վերաբերյալ։ Եզրափակելով նախարարը ևս մեկ անգամ շեշտել է հանրային սեկտորի հետ համագործակցության կարևորությունը, պետական կառավարման մեջ նրանց դերակատարումը և ամրագրել, որ հասարակական կազմակերպությունները հասարակական գիտակցության բարձրացման և հասունության ապահովման մեջ առանցքային դերակատարություն ունեցող յուրօրինակ օղակ են։ Նախարար ներկաներին հավաստիացրել է, որ պատրաստ է քննարկել գործընկերների այն բոլոր տեսլականները, գաղափարներն ու մոտեցումները, որոնց արդյունքում հնարավոր կլինի հանգել ոլորտի համար արդյունավետ լուծումների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր