00:00:00

Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը. պահանջում են ազատ արձակել նրան (ուղիղ)

15:41, 20 հուլիս 2018

ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ այս պահին բողոքի ակցիա է անցկացվում՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մովսիսյանի: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է՝ բացառությամբ Արթուր Մովսիսյանի, հայտնում է News.am-ը։ Արթուր Մովսիսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը եւ արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում: Ակցիայի մասնակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը եւ չեն թույլատրում որեւէ մեկին շենքում ելումուտ անել: Ակցիայի մասնակիցները նաեւ չեն թույլատրում փաստաբան Հայկ Ալումյանին մտնել դատարանի շենք: https://www.facebook.com/newsamarm/videos/1996326547057183/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր