00:00:00

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում չարաշահումներ են բացահայտվել

15:01, 20 հուլիս 2018

«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նշել է, թե մասնավորապես ինչ խախտումներ են արձանագրվել․ «Հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն. դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակի ծառայություն: Սկսած 2017թ. մայիս ամսից նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի էժան գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկ երկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով: Այդպիսի բարձր գներով ծառայություններ մատուցած կազմակերպությունը, ըստ նախնական տեղեկատվության, ունեցել է կապ ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ (ՀԿ-ի գրանցման հասցեն ըստ նախնական տեղեկությունների համընկնում է նախկին տնօրենի տեղակալի գրանցման հասցեի հետ)
Բացահայտվել են մի շարք աշխատակիցներ, որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ: Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է շուրջ 30 մլն դրամ աշխատավարձ: Նյութերը ուղարկվել են ոստիկանություն հետագա ընթացք տալու համար։ Առողջապահության նախարարությունը նմանատիպ ուսումնասիրություններ է կատարելու է իր ենթակա բոլոր կազմակերպություններում։ Հ․Գ․ սա այն բուժհիմնարկն է, որտեղ ֆինանսական միջոցների տնտեսման արդյունքում բարձրացվել էր բժիշկների աշխատավարձը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր