00:00:00

Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել Բրյուսելում Մամեդյարովի հետ հանդիպման արդյունքները

03:12, 20 հուլիս 2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հուլիսի 19-ին Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ: ՀՀ ԱԳՆ-ը տեղեկացնում է,  որ Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է տարբեր բնագավառներում ՄԱԿ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակությունը՝ ընդգծելով Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը համատեղ քայլերով էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու դրա օրակարգը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները եւ նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարությունը հաստատակամ է շարունակելու երկրում բարեփոխումների գործընթացը՝ ուղղված օրենքի գերակայության, արդարադատության, տնտեսական եւ սոցիալական ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ ՄԱԿ կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցությունը դրանց պատշաճ կազմակերպման նպատակով։ ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Բրյուսելում կայացած ճանաչողական բնույթի հանդիպման արդյունքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր