Վ․ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը։
Վ․Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ստեփան Նազարյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի պաշտոնից։
Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արտակ Կարապետյանը։
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման քննական բաժնի պետ Միքայել Աֆյանը։
Աշխատանքից ազատվել է նաև Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժնի պետ Կարեն Մարտիրոսյանը։
Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական խմբի պետ Արմեն Վարդանյանը։
Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել են Ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման քննական խմբի պետ Արտաշես Գասպարյանը և Ճանապարհային ոստիկանության Վայքի հաշվառման քննական խմբի պետ Արթուր Մանուկյանը։
Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հետքաննչական բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանը։