00:00:00

Հիմա կառավարության որոշման նախագծեր եմ կարդում․ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայումս իր գիրք կարդալու մասին

02:09, 20 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ինչպես նաեւ վարչապետի դուստրերը՝ Շուշանն ու Արփի Փաշինյանները այսօր՝ հուլիսի 19-ին մասնակցել են «Զանգակ» գրատան բացմանը։ Նրանք շրջել են գրատանը, ծանոփացել այնտեղ առկա գրականությանը։ Փաշինյանը, հարցին, թե հայ հեղինակներից ում է կարդում, նշել է, որ հերթով բոլորին կարդում է։ «2016 թվականը ինձ համար հայտարարել էի ժամանակակից հայ գրողների գործերի ընթերցանության տարի, ցավոք չշարունակեցի, բայց ահագին բան հասցրեցի կարդալ»,-նշեց վարչապետը։ Նա հայտնեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ չի հասցրել գիրք կարդալ, ուսապարկում էլ գիրք չի եղել։ Հարցին, հիմա ինչ գիրք է կարդում, Փաշինյանը կատակեց․ «Հիմա կառավարության որոշման նախագծեր եմ կարդում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր