00:00:00

Աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում կոչ են արել ծննդաբերել փողի դիմաց

00:29, 20 հուլիս 2018

Աշխարհի ամենախիտ բնակեցված երկրում՝ Չինաստանում, կառավարությունը քաղաքացիներին կոչ է արել երկրորդ երեխա ունենալ ֆինանսական բոնուսի դիմաց, հայտնում է China.org.cn-ը: Ի հավելումն 98-օրյա ֆիզիոլոգիական արձակուրդին, որը նախատեսված է օրենքով, նահանգների իշխանությունները հրահանգել են մայրերին երեխայի խնամքի համար արձակուրդ տալ 138 կամ 158 օրով: Նրանց նաեւ կվճարվի դրամական փոխհատուցում, որի չափը, սակայն, չի հստակեցվում: Հիմա հայրերին եւս 15-30 օրով արձակուրդ կտան: Սրանից բացի, իշխանությունները հավելյալ վճարումներ կկատարեն եւ լրացուցիչ բժշկական ծառայություններին հասանելիություն կտրամադրեն այն ընտանիքներին, որոնք երկրորդ երեխա կունենան: Օրինակ՝ Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում Շիհեցզի քաղաքում երկրորդ երեխաների մայրերին մինչեւ հազար յուան փոխհատուցում կվճարվի: Ընտանիքները նաեւ երեխայի ծնունդից հետո 3 տարի մանկական կերով կապահովվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր