00:00:00

Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում

00:33, 07 մարտ 2018

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր: Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ճանապարհաշինարարները   կատարում են  մաքրման և աղով, ավազով  մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր