00:00:00

Փանիկ գյուղում տեղի ունեցածը համարում եմ նաև սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան

15:26, 19 հուլիս 2018

Շիրակի մարզի Փանիկ գյուղում նախօրեին տեղի ունեցած միջադեպը սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների նկատմամբ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տեղի ունեցածը համարում եմ նաև սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն, պատասխանատվության ենթարկվեն», - ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգերով պետք է քննարկվի և հետաքննվի այդ միջադեպը։ «Պետք է պայմանագրերի, ներհայաստանյան օրենդրության հետ հարաբերությունների հարցը պարզաբանել։ Տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետվ կլինի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն, առանց զգուշացման և առանց փաստաթղթերի, մտել էին Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Պայթյուններ և կրակոցներ էին հնչել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր