00:00:00

Ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել սեպտեմբերին. ԱՄՆ կոնգրեսականներ

14:37, 19 հուլիս 2018

Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի բարեկամության խմբի առաջնորդների հետ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ԱՄՆ կոնգրեսականներն ընդգծել են, որ ցանկալի կլիներ Թրամփ-Փաշինյան հանդիպում անցկացնել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Նանք նշել են, որ դրա համար լավագույն ժամանակը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովն է: Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել մասնավորապես, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Վալադաոն եւ Դեյվիդ Թրոթը: Պետքարտուղարությունում հանդիպում է տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ի մի շարք սենատորների եւ կոնգրեսականների, ինչպես նաեւ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր