00:00:00

Փոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

14:16, 19 հուլիս 2018

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 18-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով դեպարտամենտի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության մոտեցումները դատաիրավական ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին և դատաիրավական բարեփոխումների աջակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության նոր ծրագրերի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր