00:00:00

Գեներալ Հովոն ՀԷԿ-ի համար փակել էր առուն․ գյուղաբնակները՝ բացել (տեսանյութ)

00:40, 19 հուլիս 2018

Երեկ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչները սեփական նախաձեռնությամբ բացել են տարիներ շարունակ փակ մնացած առուն։ Համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ գեներալ Հովոն՝ Օհանյան Հովիկը տարիներ առաջ փակել է առուն, որպեսզի իրեն պատկանող ՀԷԿ-ը ավելի շատ հոսանք արտադրի։ Այս ամենի պատճառով գյուղաբնակները զրկված են եղել ոռոգման ջրից։ Երեկ, սակայն բնակիչները սեփական նախաձեռնությամբ բացել են առուն։ Նրանք հայտնեցին, որ առաջիկայում պատրաստվում են նմանատիպ մի քանի առվակներ եւս բացել, որոնք սպասարկում են այլ բնակավայրերի։ Ի դեպ Եղեգիս համայնքի վարչական ներկայացուցիչն ու գյուղատնտեսական հարցերով մասնագետը չեն մասնակցել այս գործընթացին։ Գյուղաբնակներն ասացին, որ Օհանյանը թույլ չի տվել բացել առուն։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=vnBbTFkX6_I&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր