00:00:00

Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ

21:01, 18 հուլիս 2018

Նախապատրաստվում է հանդիպում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջեւ՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում կատարավածը քննարկելու համար: Այս մասին  հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: §Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա լինի նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը կքննարկվի ռուսական ռազմաբազայի կողմից՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքին մոտ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելու հարցը¦,- ասաց մամուլի խոսնակը: Նշենք, որ երեկ Փանիկ գյուղում կրակոցների եւ պայթյունների ձայներ էր լսվել, այնուհետեւ պարզվել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններ են անցկացնում: Նրանք առանց նախազգուշացնելու էին սկսել զորավարժությունը եւ վախեցրել համայնքի բնակչությանը: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօրհանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը: Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել եւ նշել, որ միջադեպը անփութության արդյունք է եղել, այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի: Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն է սկսելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր