00:00:00

Եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի, նույն պահին հրաժարական կտամ. Սամվել Բալասանյանը շփոթվեց

20:53, 18 հուլիս 2018 Տեսանյութեր

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից, սակայն եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հորդորի հրաժարական տալ, առանց հապաղելու դիմումը կգրի: Այս մասին Բալասանյանը հայտարարել է այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում: «Ես որեւէ խնդիր չունեմ, երբ իշխանությունը չուզեց, չեմ աշխատի, հասարակությունը չուզեց, չեմ աշխատի: Ես էնքան գործ ունեմ անելու, էնքանից շատ որեւէ խնդիր չունեմ»,-ասաց նա: Հարցին, թե եթե Նիկոլ Փաշինյանը Ձեզ էլ հորդորի, ինչպես հորդորեց Տարոն Մարգարյանին, հրաժարական կտա՞ք, Բալասանյանն արձագանքեց. «Որեւէ պահ չեմ սպասի, նույն պահին հրաժարականի դիմումը կգրեմ»: Գյումրիի քաղաքապետը շփոթվեց, երբ լրագրողը հարցրեց՝ իսկ եթե ժողովուրդը խնդրի մնալ, ում հորդորն իր համար հիմք կլինի. «Դե, դա արդեն ուրիշ խնդիր է: Եթե հիմա իշխանությունն ասում է մի բան, ժողովուրդը... ժողովրդի կամքն է ավելի կարեւոր»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31