00:00:00

Սահմանվել է դեղատոմսով բաց թողնվող դեղերի հստակ ժամանակացույց

23:23, 06 մարտ 2018

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղատոմսով բաց թողնվող դեղերի  հստակ ժամանակացույց.
  1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,
  2. ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,
  3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր