00:00:00

ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի առաջադրվելու հարցը քննարկման կարիք ունի. խոսնակ

16:32, 18 հուլիս 2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դեռեւս ձեռնպահ է մնում Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին որեւէ մեկնաբանություն հայտնելուց: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը առաջադրվի, ապա ինքն իր թեկնածությունը չի առաջադրի ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այս պահին ԱԱԾ տնօրենը ձեռնպահ է մնում այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց: Այդ հարցն  ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը¦,-ասաց Սամսոն Գալստյանը: ՀՖՖ նախագահի ընտրության ժողովը նախատեսված է սեպտեմբերին, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում պետք է թեկնածուների առաջադրվեն: ՀՖՖ գործող  նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարել է,  որ Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ինքը գտնում է, որ դա լավագույն լուծումն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր