00:00:00

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

15:26, 18 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Նարեկ Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվել եմ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Ղահրամանյանը։ Հիշեցնենք՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցից հետո, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր