00:00:00

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին

15:04, 18 հուլիս 2018

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր՝ հուլիսի 18-ին, այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցել Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։ Առաջին փոխվարչապետը ֆորումի շրջանակում հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը: ՀՀ կառավարությունից  հայտնում են, որ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին փոփոխությունները, վերահաստատել Հայաստանի հանձնառությունները կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, որոնք արտացոլված են զեկույցում։ Հարցուպատասխանի փուլում Արարատ Միրզոյանին հարցեր են ուղղել Հունաստանի, Բելառուսի, Լիբանանի, Ադրբեջանի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետի հանդիպումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ Գարո Արմենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  հեղափոխությունից հետո ստեղծված համագործակցության նոր հնարավորություններին։ Արարատ Միրզոյանն ու Գարո Արմենը քննարկել են նաեւ հիմնադրամի ջանքերով Լոռիում վերջերս կառուցված սմարթ կենտրոնի գործունեությունը` ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է գյուղական շրջանների հայ երեխաների ներուժի բացահայտմանն ու նրանց ինքնադրսեւորմանը։ Կարեւորվել է նոր նմանատիպ կենտրոնների հիմնադրումը Հայաստանի Հանրապետության այլ մարզերում։ Որպես գործակցության նոր եւ հեռանկարային ոլորտ ուղենշվել է դեղագործությունը։ Փոխվարչապետը շրջել է հիմնադրամի կենտրոնակայանում, ծանոթացել անձնակազմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր