00:00:00

Միքայել Արզումանյանն ազատվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

14:39, 18 հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Արզումանյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոման մեջ: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին շտապ իր մոտ էր կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ տալու համար՝ կապված նրա հետ, որ Արզումանյանը Արցախում քաղաքական գործընթացների մեջ է ներգրավված եղել: Նշենք, որ դրանից օրեր առաջ «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Հայտարարության մեջ նշվում է, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։  Նախաձեռնող խումբը նաեւ գեներալի հետ արված լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում: Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր