00:00:00

Արարատ Միրզոյանի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունն այսօր մեկնում է ԱՄՆ. օրակարգը հայտնի է

14:25, 18 հուլիս 2018

ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար հուլիսի 14-18-ը ԱՄՆ (Նյու Յորք), ինչպես նաեւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով հուլիսի 18-21-ը Վաշինգտոն է գործուղվել 10 հոգուց բաղկացած պատվիրակություն։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ հայկական օպատվիրակությունը գլխավորելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար Արման Հովհաննիսյանը, առաջին փոխվարչապետի խորհրդական Սյուզաննա Ավետիսյանը, ԱԻՆ-ից՝ Մարգարիտա Հակոբյանը, Կայուն զարգացման նպատակների նորարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանը, «Հ1»-ի թղթակից Հայկարամ Նահապետյանը, թարգմանիչ Խաչիկ Ադումյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր