00:00:00

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

23:12, 17 հուլիս 2018

«Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ պատճառը բազմաթիվ բողոքներն էին: «Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի պատճառով ստիպված են երկար ժամանակ սպասել միացման՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով: Նախօրեին զրուցեցի Հ2 հեռուստաալիքի սեփականատեր Սամվել Մայրապետյանի հետ: Մայրապետյանը հայտնեց, որ թեև հաղորդումը հեռարձակելիս օրենք չի խախտվում, բայց քանի որ կան շատ բողոքներ, որոշում է կայացնում հանել հաղորդումը եթերից: Գովելի քայլ՝ սեփականատիրոջ կողմից»,-գրել է ԿԳ նախարարը: «Օդից փող» հաղորդաշարը հեռարձակվում էր Հ2 հեռուստաալիքով: Այս հաղորդման ժամանակ հաղորդավարը հնչեցնում է պրիմիտիվ հարցեր, առաջարկում հեռախոսահամար՝ զանգահարելու եւ հարցին պատասխանելով խոշոր գումար շահելու համար: Նա շարունակ խոսում է, շահագրգռում, իսկ հեռուստադիտողներն այդ ընթացքում իրար հերթ չտալով զանգում են՝ պարզունակ հարցին պատասխանելու, խոշոր գումար ստանալու ակնկալիքով: Հաղորդման ամբողջ խնդիրը հետեյալում է՝ մարդիկ զանգահարում են, միանում ինքնապատասխանիչին, առաջարկ ստանում՝ սպասել հաղորդավարի արձագանքին ու չեն միանում՝ մինչեւ գիտակցում են, որ րոպեներն անցնում են ու գումար է գանձվում դրա համար: Զանգի 1 րոպեի արժեքը 340 դրամ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր