00:00:00

Եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռուբեն Հայրապետյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածության մասին

02:55, 18 հուլիս 2018

Ես հրաժարական չեմ տալու, մամուլում առկա տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 17-ին ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում կայացած ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստից հետո ասել է Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահին հարցրել են նաեւ լուրերի մասին, որ որպես իրեն փոխարինող շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը: «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ, ՀՖՖ նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: Ինչ վերաբերում է իր առաջադրվել-չառաջադրվելուն՝ Հայրապետյանն ասել է. «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր