00:00:00

Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում․ նոր բունտ է հասունանում գլխավոր բժշկի պաշտոնակատարի դեմ, ինչի արդյունքում տուժելու են հիվանդները

02:09, 18 հուլիս 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 17-ին լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գտնվող, ժողովրդին հայտնի՝ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում։ Հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների գրեթե մեծ մասը ի նշան բողոքի գործադուլ են արել մի քանի ժամ, դա հայտարարելով որպես նախազգուշացում։ Գործադուլը կապված է Առողջապահության նախարարի կողմից հոգեբուժական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնակատար նշանակված Նարեկ Վանեսյանի դեմ։ Գլխավոր բժշկի պաշտոնակատարը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ, շատ դեպքերում էլ անտեղի վիրավորական արտահայտություններ է անում մարդկանց հասցեին։ Աշխատակիցները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Ինչ նշանակվել է մեզ մոտ պաշտոնակատար, լրիվ անառողջ մթնոլորտում է հայտնվել բուժհաստատությունը։ Մեզ մոտ բուժվող շատ հիվանդներ այնքան կասկածամիտ չեն, որքան տնօրենի նոր պաշտոնակատարը։ Տեղի-անտեղի վիրավորում է անգամ իրենից տարիքով ու աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող մարդկանց»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր