00:00:00

FIAT ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել Ռոնալդուի պատճառով

03:29, 13 հուլիս 2018 Շոուբիզնես

Իտալական FIAT մեքենաշինական ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել Կրիշտիանու Ռոնալդուի՝ իսպանական «Ռեալից» իտալական «Յուվենտուս» տեղափոխվելու լուրերի ֆոնին: Ինչպես հայտնում է Euromag-ը, Ռոնալդուի տեղափոխության գործարքի արժեքը կազմել է 105 մլն եվրո, որի մի մասը հովանավորության տեսքով վճարելու է Exor ընկերությունը, որին պատկանում են Fiat և Ferrari ապրանքանիշերը: Այդ հարցը վրդովմունքի ալիք է բարձրացրել իտալական արհմիության շրջանում: Աշխատակիցները կարծում են, որ ընկերությունը պետք է ներդրում կատարի ավտոմեքենաների նոր մոդելների ստեղծման գործում և գումարներ ծախսի աշխատավարձերի համար: «Անընդունելի է, որ FCA-ի աշխատակիցները շարունակում են հսկայական տնտեսական կորուստներ ունենալ, իսկ ընկերությունը հարյուրավոր միլիոններ է ծախսում ֆուտբոլիստի գնման համար»,- ասվում է արհմիության հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր